Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արթիկի քաղաքապետարանում շիկացած կրքերը չեն հանդարտվում։
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի հարաբերությունները շարունակում են լարվել։ Պատճառն այն է, որ ՀՀԿ-ական քաղաքապետին ընտրվելու հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել ԲՀԿ-ական պատգամավորը, եւ հիմա ՀՀԿ-ականը չի ենթարկվում նրան։ Բանը նույնիսկ այնտեղ է հասել, որ արդեն որերորդ անգամ Արթիկի ավագանու նիստերը տապալվում են։

Պարզվում է՝ ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին քաղաքապետի դեմ կռվում աջակցում է հարազատ հայրը՝ Թուրինջ Պետոյանը։ Թե ինչով կավարտվի այս  գզվռտոցը, դժվար է կանխատեսել։ Պետոյանները սպառնում են գահընկեց անել քաղաքապետին, իսկ ՀՀԿ-ականն էլ իր ամենազոր կրծքանշանով է «վեր-վեր թռնում»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ