Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք, կառավարական առանձնատների «Հրազդան» համալիրից դուրս գալուց հետո ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը բնակվելու տեղի մեծ ընտրություն ունի։
Վերջինս բնակարաններ ունի Երեւանի Չարենց փողոցում, ըստ հայտարարագրի՝ նաեւ Բաղրամյան պողոտայում, առանձնատներ՝ Երեւանի Տիգրան Վշտունի փողոցում եւ Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում։ Վերը նշված հասցեներում մեր ճամփորդության արդյունքում վարչապետի հարեւանները մեզ տեղեկացրին, որ նա տուն ունի Երեւանի Բայրոնի 3 հասցեում եւ մեծ հավանականությամբ՝ այնտեղ էլ կտեղավորվի։

Մեր զրույցում այս տարածքի բնակիչները հաստատեցին, որ Տիգրան Սարգսյանն այդտեղ տուն ունի։ Բնակիչներից մեկը նշեց, որ արդեն իսկ սկսվել են նախապատրաստությունները եւ առաջիկա 2-3 օրերին Տիգրան Սարգսյանը կտեղափոխվի։ «Արդեն էստեղ ինչ-որ աշխատանքներ են տանում, կահույք են բերում, մանր-մունր բաներ։ Շենքը լիակատար պատրաստ է, ուղղակի մի քանի բան կա, որ պետք է բերեն։ Իր թիկնապահները, օգնականները էստեղ ավելի հաճախ են սկսել գալ, ու հիմնականում էնպես են գալիս-գնում, որ ոչ ոք չիմանա», - նշեց մի բնակիչ՝ հավելելով, որ սովորաբար վարչապետը շաբաթը մեկ-երկու անգամ լինում է էլիտար շենքում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ