Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համոզմամբ Սահմանադրական բարեփոխումների համար պետք է քաղաքական ուժերից հայտեր լինեին, քննարկեին.«Բայց մի երկու հոգի որոշեցին ու հայեցակարգ ներկայացրին»: Ըստ նրա, գործող Սահմանադրության հիմքում մարդն ու քաղաքացին են, իսկ նոր փոփոխությունները պետական համակարգի փոփոխություններ են, որտեղ մարդն ու քաղաքացին տեղ չունեն. «Ֆրանսիայի պես երկիրը չորս տարով ընտրվող նախագահից հրաժարվում է, իսկ Հայաստանում առաջարկում են յոթ տարով ու մեկ անգամ ընտրվող նախագահի պաշտոն: Ու ամենակարեւորը չի երեւում մի փոփոխություն, որ արված լինի քաղաքացու իրավունքներն ընդլայնելու կամ ամրագրելու համար: Հայաստանը ժողովրդավարական հանրապետություն է իրեն հռչակել եւ ամեն մի բարեփոխում պետք է ուղղված լինի ժողովրդավարության ամրապնդմանը: Հիմա Ժողովուրդը մասնակցում է նախագահի եւ Խորհրդարանի ընտրություններին, բայց սրանց առաջարկած փոփոխություններով 50 % -ով կիսվում է ժողովրդավարությունը: Ժողովրդի մասնակցությունը հանվում է, դրան փոխարինելու են գալիս թաղի տղերքը՝ Նորքի Բլոն, Սարի թաղի Մկոն, Արտաշատի Սքոն, հավաքվում են, խցկվում խորհրդարան, հետո թքում, բքում ու որոշում՝ ում ընտրեն յոթ տարով նախագահ, ում դնեն վարչապետ, բա դա խուժանություն չէ՞, բա ժողովո՞ւրդը: Այս փոփոխություններով ժողովրդին ասում են՝ տեղդ վեր ընկիր ու շնորհակալ եղիր, որ հինգ տարին մեկ թողնում ենք թպրտաս »»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ