Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո ԱԺ նախագահի պաշտոնը հնարավոր է  զբաղեցնի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Համենայն դեպս, այս օրերին ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում պնդում էին, որ ամենահավանական թեկնածուն Գալուստ Սահակյանն է։

Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնին, ապա այստեղ դեռեւս հստակ որոշում չկա։ Ի դեպ, հայտնի է, որ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը եւս տեղափոխվելու  է կառավարություն. Այդ դեպքում նրա փոխարեն պաշտոնը կարող է զբաղեցնել ԱԺ է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։

ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Հովիկ Աբրահամյանի եւ Դավիթ Հարությունյանի՝ մանդատները վայր դնելուց հետո պատգամավոր դառնալու հերթը նախկին պատգամավորներ Լեռնիկ Ալեքսանյանինն եւ Գագիկ Մելիքյանինն է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ