Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀԿ-ն կանգնած է կադրային լուրջ խնդիրների առաջ: Սկզբում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկացել է կառավարությունը ձեւավորել խորհրդարանի իր թիմակիցներով, այդ նպատակով նույնիսկ նախնական խոսակցություններ են եղել, թե ՀՀԿ պատգամավորներից ովքեր պետք է գնան կառավարություն:

Սակայն, շատ արագ այդ ծրագիրը չեղյալ է համարվել, քանի որ ՀՀԿ-ում հաշվարկել ու տեսել են՝ եթե Աբրահամյանի նախանշած ՀՀԿ-ականները վայր դնեն մանդատները, ապա խորհրդարանում իրենց վիճակը շատ տխուր կլինի. առանց այն էլ խորհրդարանում «խոսող, աշխատող» մարդ չունեն, իսկ ՀՀԿ ցուցակով հաջորդ եկողներն էլ այդ առումով չեն արդարացնի հույսերը, եւ կլինեն հերթական կոճակ սեղմողը: Արդյունքում Աբրահամյանին ասվել է, որ ԱԺ-ից շատ մարդ չտանի»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ