Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած նախորդ շաբաթ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած ՕԵԿ-ը հայտարարեց իշխանական կոալիցիան լքելու մասին, սակայն անձամբ Բաղդասարյանը չի կարողանում կտրվել իշխանությունից։ Նա շարունակում է պաշտոնավարել որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ավելին՝ նույնիսկ մեկնել Մոսկվա՝ գործուղման։ Փաստորեն ստացվում է, որ ՕԵԿ-ն այլեւս իշխանության մեջ չէ, բայց շարունակում է օգտվել իշխանական բոլոր առավելություններից՝ ծառայողական բնակարան, ծառայողական մեքենաներ, թիկնազոր, գործուղումներ եւ վերջապես՝ բարձր աշխատավարձ։ Միայն թե, խոստովանենք սա այնքան էլ ազնիվ չէ, երբ մի կողմից՝ կուսակցությունը հայտարարում է ընդդիմություն դառնալու մասին, մյուս կողմից՝  կուսակցության ղեկավարը շարունակում է պաշտոնավարել պետական բարձր դիրքում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ