Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անմիջական հրահանգով են ԲՀԿ-ականները մասնակցել ԱԺ նախագահի ընտրութանը եւ քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին։

Սակայն երեկ ողջ օրը այլընտրանքային ԲՀԿ-ի քաղաքական թեւի ներկայացուցիչները փորձում էին ինքնամաքրվել եւ ապացուցել, թե իրենք ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի օգտին են քվեարկել, մինչդեռ նրա օգտին ընդամենը 3 «կողմ» քվեաթերթիկ է եղել (Նիկոլ Փաշինյանի, Ալիկ Արզումանյանի եւ իր՝ Բագրատյանի կողմից քվեարկված)։ Թե որտեղ են մյուս քվեաթերթիկները, անհայտ է։

 ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգորի Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը որեւէ մեկից թաքցնելու բան չունի, եւ քվեարկել է Գ. Սահակյանի օգտին: Պատգամավորը հաստատեց նաեւ, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գ. Ծառուկյանի հանձնարարությամբ են մասնակցել քվեարկությանը: «Որոշումը կայացնում է ֆրակցիայի ղեկավարը»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ