Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Հրանուշ Հակոբյանը Սիրիայում կատարվող իրադարձությունների ողջ ընթացքում երբեւէ այնտեղ չի գնացել` իր «աչքով» սիրիահայերի խնդիրներին ծանոթանալու համար: Մեր տեղեկություններով` նախարարը հայտարարել է, որ վտանգավոր է այնտեղ գնալը ու «հեռվից» է միայն տեղեկանում, թե ինչ է կատարվում եւ վերջ: Ըստ նախարարի` այդպես ավելի անվտանգ է իր համար: «Ժողովուրդ»-ը փորձեց սփյուռքի նախարարի մամլո խոսնակ Մամիկոն Խուրշուդյանից պարզել, թե երբ է նախարարը վերջին անգամ եղել Սիրիայում:

 «Նախարարը Սիրիայում եղել է 2011 թվականի վերջին եւ Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսելուց հետո, քաղաքական առումով նախարարը արդեն մեխանիկորեն չի գտնվել Սիրիայում, չի մեկնել Սիրիա: Ու դրանից բացի, թե այնտեղի հայ համայնքի եւ այստեղի՝ ՀՀ պետության կողմից նախարարի այնտեղ լինելը նպատակահարմար չի համարվել, զուտ քաղաքական առումով»,- մեզ հետ զրույցում ասաց մամլո խոսնակը` հաստատելով մեր տեղեկությունը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ