Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

 «Ժողովուրդ» թերթը գրում է. «Վահրամ Բաղդասարյանի նշանակումը ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում ՀՀԿ-ում լուրջ դժգոհությունների տեղիք է տվել։ Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հատկապես հին ՀՀԿ-ականները չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենց ղեկավարելու եւ ցուցումներ է տալու ՀՀԿ շարքերն ընդամենը երեք տարի առաջ, այն էլ՝ ԱԺ ընտրությունների նախաշեմին համալրած մի անձնավորություն, ում անունը ոչ վաղ անցյալում կապված էր մի շարք աղմկահարույց հանցագործությունների հետ։ Մասնավորապես մամուլը ժամանակին մանրամասն անդրադարձել էր 2007 թ. ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ ապրիլի 26-ին, Վանաձորում Հրանտ Հակոբյանի սպանությանը, երբ Վահրամ Բաղդասարյանի կողմնակիցները, Վանաձորի ավագանու նախկին անդամներ Սամվել Դիլոյանը եւ Վահագն Ավատյանը «Թեժ լեռ» կոչվող տարածքում ծեծել, այնուհետեւ՝ դանակահարել էին Հրանտ Հակոբյանին։ Վահրամ Բաղդասարյանը սպանության գիշերը մնացել էր Վանաձորի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի աշխատասենյակում՝ քննարկելու սպանության կոծկման մանրամասները»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ