Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դեռ չի շտապում ասել, թե «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում ոչ իշխանական քառյակի կողմից ներկայացվող առաջարկներն իրենց համար ինչքանո՞վ են ընդունելի: «Այդ առաջարկները պետք է քննարկել ու ընտրել այնպիսի տարբերակ, որը ընկալելի կլինի թե քաղաքական ուժերի, թե հասարակության համար»,- ասաց պարոն Բաղդասարյանը:

Մեր հարցին, առաջարկները տե՞ղ կգտնեն սպասվող փոփոխություններում, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Պարզապես խմբագրական ինչ-որ բաներ կարող են լինել, նաեւ ընդհանուր քննարկման արդյունքում պարզ կդառնա, նախօրոք չեմ ցանկանում մեկնաբանել»:

Հիշեցնենք, որ քառյակը օրենքի վերաբերյալ 6 կետանոց առաջարկներ է ներկայացրել։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ