Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում հանդիպում է անցկացնելու 100 խոշոր գործարարների հետ։ Այս տեղեկությունը երեկ հաստատեցին նաեւ կառավարության լրատվական ծառայությունում։

Թե ինչ թեմայի շուրջ են խոսելու այդ փակ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետն ու խոշոր գործարարները, կառավարությունից պարզել չհաջողվեց։ Մեր տեղեկություններով, սակայն, Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է գործարարներին խնդրել-համոզել-պահանջել, որ վերջիններս ներդրումներ կատարեն ու ընդարձակեն իրենց բիզնեսները։ Նախկինում էլ են այսպիսի հանդիպումներ եղել, որոնք, սակայն, էական որեւէ արդյունք չեն տվել։ Ըստ որոշ լուրերի՝ հանդիպմանը մասնակցելու է նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ կխոսվի նաեւ կենսաթոշակային բարեփոխումների մասին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ