Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Ծաղկաձորի «Մուլտի Ռեսթ Հաուս» հյուրանոցի աշխատողները մի քանի ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել: Այս մասին «Ժամանակի» հետ զրույցում դժգոհեցին հյուրանոցի մի քանի աշխատակիցներ, որոնց անունները, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում:

Աշխատավարձ չվճարելու մասին մի քանի գրառումների հանդիպեցինք նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ օգտատերերը դժգոհում են, որ «մարդիկ 4 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել»:

«Միգուցե Ծառուկյանը «Մուլտի ռեսթ»-ի աշխատավարձերը բաժաներ, որ արդեն 4 ամիս է՝ չեն վճարում աշխատողներին»,- գրել է մի օգտատեր, ապա հավելել. «Բա սա երկի՞ր ա: Միգուցե Ծառուկյանը տեղյակ չէ: Մարդիկ չեն կարողանում իրենց երեխեքին պահել»:

Մենք փորձեցինք հյուրանոցի տնօրինությունից պարզել, թե որն է խնդիրը, եւ ինչու աշխատակիցներն ամիսներով աշխատավարձ չեն ստանում: Հեռախոսին պատասխանած մենեջերը հերքեց, որ աշխատավարձերի հետ կապված խնդիր կա:
«Ոչ մի խնդիր չկա, այս պահին մենք արդեն վճարում ենք ապրիլ ամսվա աշխատավարձերը, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա, եւ որպեսզի իր ասածն ավելի արժանահավատ լինի, հեռախոսը փոխանցեց իրավասու մեկ այլ աշխատակցի, որը պետք է հաստատեր իր ասածը:

Նա, սակայն, մեզ բոլորովին այլ բան ասաց: Նրա խոսքով՝ աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ կան, բայց իրենք փորձում են դրանք հարթել: Իրենք արդեն մասամբ վճարել են մարտ ամսվա աշխատավարձերը, մասամբ էլ, մի քանի աշխատակցի ապրիլ ամսվա համար են վճարել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ