Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀԱԿ-ը սպասում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ բացատրելու համար իրենց արարքը։ Իսկ Ծառուկյանը «պետք է բացատրություն» տա, թե ինչու երեկ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցի քվեարկության ժամանակ «հրաշալի քառյակը» պառակտվեց։ Նախագծին դեմ քվեարկեցին ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը, իսկ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն՝ ձեռնպահ։ Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծը ստացավ 67 կողմ, 12 դեմ եւ 35 ձեռնպահ ձայն։ Քվեարկությունը բոյկոտել էին ԲՀԿ-ականներ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, դեմ էին քվեարկել Գուրգեն Արսենյանն ու Հեղինե Բիշարյանը։ Արդյունքում ստացվեց, որ քվեարկության պատկերը ձեւավորվեց ոչ թե քաղաքական, այլ խնամիական կապի շնորհիվ։ Այս իրավիճակում թերեւս  ամենավատ վիճակում հայտնվել է ԱԺ ՀԱԿ խմբակցությունը, քանի որ նրանք հույս ունեին, որ իրենց «հավատարիմ» գործընկեր ԲՀԿ-ն իրենց չի «դավաճանելու» եւ դեմ է քվեարկելու։ Սակայն, ինչպես միշտ, ԲՀԿ-ն «քաշեց» ՀԱԿ-ին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ