Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Ալումյանների ընտանիքը անցյալ տարվանից անհաջողությունների մեջ է։ Այս ընտանիքը մեկ՝ ամիսներով նախագահականի եւ ոստիկանության առաջ ցույցեր էր անում, որպեսզի ստանար ընտանիքը կերակրող Մխիթար Ալումյանի՝ տարիներով չվճարված մի քանի միլիոնի հասնող աշխատավարձի հավելավճարները, մեկ  էլ՝ երեխան գրկին, մայրը՝ Շուշանիկ Նասիբովան, բուժհիմնարկների դռներն ընկած փորձում է փրկել 12-ամյա երեխայի կյանքը։

Օրերս էլ տիկին Շուշանիկն անճարակությունից՝ նամակով, այսպես ասած, վերջնագիր է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ եթե երեխային Հայաստանում բուժօգնություն չտրամադրեն, հրաժարվելու է ՀՀ քաղաքացիությունից։
Նրա խոսքերով՝ օր օրի փոքրիկ Կարինեի առողջական վիճակը վատանում է, երեխայի ձեռքերն ուռչում են, չի կարողանում քայլել, հենակները բռնել, սակայն որեւէ բժիշկ չի կարողանում ստույգ ախտորոշել, թե Կարինեի մոտ ինչ հիվանդություն է։

Շուշանիկ Նասիբովան ասում է, որ երեխան տեսողության հետ կապված նույնպես լուրջ խնդիրներ ունի։ Կարինեի աչքերը մեկ անգամ արդեն վիրահատել են, սակայն երեխայի տեսողությունը չի վերականգնվել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ