Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած հանդիպմանը մասնակցում էր նաեւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Հանդիպումից հետո «Ժամանակը» գործարարից հետաքրքրվեց, թե ինչու էր Հովիկ Աբրահամյանը իրար գլխի հավաքել այդքան գործարարի, և ինչ նպատակ են հետապնդում այս հանդիպումներն առհասարակ:
«Շատ լավ նպատակ, ուզում ենք երկրում տնտեսության զարգացում, տնտեսության կայացում համատեղ: Ոչ թե գնան մրցակցության մեկը մյուսին, այլ գնան համագործակցության դաշտ»,- ասաց Բեգլարյանը:

Գործարարից հետաքրքրվեցինք՝ մտադի՞ր է այսուհետ իր եկամուտները ստվերից բերել օրինական դաշտ: «Ես երբեք էլ ստվերում եկամուտ չեմ ունեցել: Եթե ես ստվերում եկամուտ ունենայի, ձեզ հետ էդպես պարզ ճակատով չէի խոսի»,-նկատեց նա:
Երբ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին հարցի փորձն էլ կանխեց՝ ասելով. «Տիգրան Սարգսյանն անցած էտապ ա»: Դիտարկմանը, թե նա իր մտերիմն է եղել, Բեգլարյանն արձագանքեց. «Բոլորն էլ իմ մտերիմներն են եղել»»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ