Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունում 100-ից ավելի գործարարների հետ հանդիպումից գործարարներից շատերը հիասթափված են դուրս եկել, ոմանք էլ որոշել են փակել բիզնեսները եւ հեռանալ Հայաստանից, «Ժամանակին» երեկ ասաց գործարար, հանքարդյունաբերող Սիլվա Համբարձումյանը։ Ըստ նրա՝ ով որ պետք է գար այդ քննարկմանը, ում որ պատկանում են հայաստանյան բիզնեսների գերակշիռ մասը, այնտեղ չէր։ Հիմնականում ներկա էին պատգամավորներ, նախարարներ։ «Հանդիպմանը մասնակցում էին դեպուտատները՝ Սամվել Ալեքսանյանը, Մանվել Բադեյանը, Գուրգեն Արսենյանը եւ ուրիշներ։ Դա ավելի շատ դեպուտատների հավաք էր։ Իսկ հանդիպմանը մասնակցող գործարարները հենց այն գործարարներն էին, ովքեր հենց խաղի կանոններով են խաղում։ Կարող է հավաքվածներից մի 30 հոգին դաշտում չի, բայց մնացած 70-ը հաստատ դաշտում են»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ