Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Մեգա-կառույցի վերածված Ազգային անվտանգության խորհուրդը դեռ առանց ղեկավարի է: ԱԱԽ աշխատակիցները տագնապով են հետեւում իրենց ճակատագրի մասին խոսակցություններին՝ վախենում են աշխատանք կորցնելուց:

ԱԱԽ քարտուղար չգտնելու լուրերն այնքան հեռու են գնացել, որ նախորդ օրն արդեն քննարկվում էր Արտաշես Մամիկոնովիչի թեկնածությունը. ըստ այդմ` ՌԴ-ն ու յուր Վոլինկինը ցանկացել են նրան տեսնել այս պոստում: Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը՝ հարցրինք «լյոխկըյ պախոդկոյ» դահլիճ շտապող Գեղամյանին: «Օ՜, մեծ պատիվ կլիներ ինձ համար դա, սակայն ինձ հետ դեռ չեն խոսել»:

Եվ, այնուհանդերձ, առավել հավանական է համարվում ԱԱԽ-ի նախկին դրության վերադարձը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի ներքո: Չնայած՝ որպես նոր ԱԽՔ տրվում է նաեւ Շավարշ Քոչարյանի անունը»:

Տպել
Ամենաշատ