Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, անդրադառնալով իր՝ նախարար նշանակվելու պատճառներին, մատնանշել է իր «հարուստ կենսագրությունը»։ Իսկ նախորդից՝ Դերենիկ Դումանյանից ի՞նչ է ժառանգություն ստացել, պատասխանել է. «Ես դրա մասին խոսելու եմ շատ հանգամանալից, երբ որ մենք առողջապահության նախարարությունում ասուլիս կտանք ու կներկայացնենք այն ծրագրերը, որոնք որ պատասխանում են բազմաթիվ հարցադրումների ու խնդիրների։ Պարզ, թափանցիկ աշխատանք եմ խոստանում»։ Կադրային փոփոխությունների հետ կապված նշել է, թե դրանք ծրագրային են լինելու եւ կապված արհեստավարժության հետ։ Հարցին, թե կադրային փոփոխությունների «սեւ ցուցակն» արդեն կազմիվա՞ծ է, ասել է. «Չեմ էլ փորձել այդպիսի ցուցակ ունենալ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ