Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով, Ազգային անվտանգության քննչական ծառայությունը, որը մեկ ամսից ավելի է՝ քննում է քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը, նոր ապացույցներ է հայտնաբերել: Խոսքը 2 հեռախոսի մասին է, որոնք պատկանել են սպանված եւ դիտահորը նետված Մովսես Ներսիսյանին: Հեռախոսները հայտնաբերվել են հենց այդ դիտահորի հարակից տարածքից:

Նշենք, որ, ըստ նախաքննական մարմնի, Իսրայել Սարգսյանը՝ Իսոն, Մովսես Ներսիսյանին՝ Մոսոյին սպանել էր նախորդ սպանության հետքերը թաքցնելու համար եւ դիակը նետել էր Քանաքեռավան գյուղի կոյուղու դիտահորերից մեկը: Նախաքննական մարմինը դրա մասին վկայող ձայնագրություն ունի՝ Իսոյի եւ Տիգրանի հեռախոսազրույցը, որը մինչ օրս համարվում էր գործով միակ ապացույցը: Հենց այդ ձայնագրության մեջ եւս հիշատակվում է հեռախոսների մասին:
«Լավ եմ արել, սպանել եմ, հեռախոսն էլ ջարդել շպրտել եմ»,-ասում է Իսոն: Հեռախոսները հայտնաբերելը նախաքննական մարմնին լրացուցիչ վստահություն է տալիս պնդելու, որ Մոսոն սպանված է, եւ այս պահին ավելի են ակտիվացվել դիակի որոնողական աշխատանքները:

Նշենք, որ դիակի հայտնաբերումից է կախված Իսոյի հետագա ճակատագիրը, քանի որ եթե չկա դիակ՝ չկա սպանություն: Չկա սպանություն՝ չկա պատասխանատվություն:

Նշենք նաեւ, որ այս գործով արդեն իսկ կան որոշ փորձաքննությունների պատասխաններ, որոնք եւս հետաքրքիր մանրամանսեր են պարունակում»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ