Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Չնայած խոսակցություններին, թե պետգույքի եւ կադաստրի ծառայությունները կմիավորվեն, եւ նոր սուպերնախարարության ղեկավար կդառնա Գալուստ Գրիգորիչի որդի Արման Գալուստիչը, այնուհանդերձ, մեր աղբյուրների պնդմամբ, գրեթե հավանական չէ:

Պնդումը եղել է կառավարությանը, սակայն, նույն աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը Սահակյանների դինաստիայի առնչությամբ իրեն թույլ է տվել ասել` մի քիչ շատ չի՞ լինի: Ըստ նույն աղբյուրների, կադաստրի պետ կդառնա ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը` Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահը, որը ժամանակին Շենգավիթի թաղապետն էր, իսկ հիմա եղբայրն է այդ համայնքի թաղապետը:

Մեզ հետ զրույցում Մարտին Սարգսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց կադաստրի պետ դառնալու հնարավորությունը, սակայն հարկ համարեց հավելել. «Ինձ հետ դեռ ոչ մի նման զրույց չի եղել»: Թեեւ, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում այս նշանակումն արդեն «թրջել» են»:

Առավել մանրամասն այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ