Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչներից մեկից հետաքրքրվեցինք, թե ինչու են ամեն հասարակ բանից գաղտնիք սարքում: Քառյակի նիստ են անում՝ 4 ժամ, բայց 1-2 նախադասություն են ասում լրագրողներին, ի՞նչ ունեն թաքցնելու հանրությունից:

Մեր զրուցակիցն ասաց, որ վերջին նիստում ընդունված 12 կետը՝ կառավարությանն ուղղված իրենց համատեղ պահանջները, շուտով հրապարակելու են, հիմա ձեւակերպումների վրա են աշխատում:

Առաջիկայում քառյակն ասուլիս կանի եւ կհայտարարի, թե ինչ պահանջներ է դրել ՀՀ կառավարության առաջ եւ ինչ է անելու, եթե մինչեւ աշուն դրանք չկատարվեն»:

Տպել
Ամենաշատ