Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. « Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը ներկա չի եղել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Իրաքի Հանրապետությունում Հայաստանի դեսպանատնից միայն ասացին, որ Սերժ Սարգսյանի հավաքին դեսպանը չի մասնակցել, քանի որ գտնվել է Մոսկվայում, իսկ նրա փոխարեն ժողովին մասնակցել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի հյուպատոսը։ Սակայն հանդիպմանը չմասնակցելու իրական պատճառը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, այն է, որ Մուրադ Մուրադյանը խիստ նեղացած է Ս. Սարգսյանից, որ վերջինս մատը մատին չի տալիս իր ընտանիքին պատկանող համալիրի ապօրինի աճուրդը կանխելու ու խնդիրը կարգավորելու համար»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ