Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Դեռ անցած տարի մամուլում լուրեր հայտնվեցին, որ Սամվել Ալեքսանյանը Հյուսիսային Իրաք է մեկնել, հանդիպել Իրաքի պաշտոնյաների, քրդական շրջանակների հետ:

Ապա տեղեկացանք, որ նա ոգելից խմիչք է սկսել արտահանել Հյուսիսային Իրաք: Երեկ տեղեկություն ստացանք, որ Ալեքսանյանն Իրաքում ոչ միայն բիզնես ծրագրեր ունի, այլեւ դիվանագիտական: Նրան պատրաստվում են դիվանագիտական կարգավիճակ տալ: ԱԳՆ-ում քննարկվում է այդ հարցը:

Իրաքում ՀՀ դեսպան, ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադ Մուրադյանը, ով Մարզահամերգային համալիրի հետ կապված խնդիրների պատճառով նեղված է ՀՀ իշխանություններից, կհեռանա պաշտոնից, եւ նրա տեղը կզբաղեցնի Սամվել Լիմինդրովիչը: Թեեւ ասում են՝ նա նախընտրում է Քրդստանի հատվածը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ