Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Շենգավիթի ոստիկանապետ, Հովիկ Աբրահամյանի փեսա Վահան Մամիկոնյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել՝ «այլ աշխատանքի անցնելու» կապակցությամբ: Դիմումն օրեր շարունակ ոստիկանապետ Վովա Գասպարյանը մակագրելիս չի եղել, մակագրվել է երեկ:

«Մի քաղաքականացրեք, ավելորդ բաներ պետք չեն»,- 3 րոպեանոց զրույցի ընթացքում առնվազն 5 անգամ սա կրկնեց Շենգավիթի արդեն նախկին ոստիկանապետը։ Նա տեղեկացրեց, որ այս որոշումը շուտ էր ընդունել, բայց դիմել է ընդամենը 10 օր առաջ. «Ես 10 օր առաջ եմ ներկայացրել իմ դիմումը։ Չեմ կարող ձեզ պատասխանել, թե ինչու են ուշացրել մակագրությունը։ Դե, երեւի նախարարն այս ընթացքում զբաղված է եղել»։

Իսկ ի՞նչ աշխատանքի է տեղափոխվում։ «Ես այլ աշխատանքի եմ տեղափոխվելու, բայց կոնկրետ որտեղ՝ տեղյակ չեմ։ Այս պահին որոշում չկա։ Եթե լիներ՝ ձեզ կասեի»։

Մեր տեղեկություններով, եթե անգամ որոշում չկա, այնուամենայնիվ, «ցանկություններ» կան՝ օդանավակայան կամ մաքսային ծառայություն տեղափոխվելու մասին է խոսքը»:

Տպել
Ամենաշատ