Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը տարօրինակ աշխատելաոճ է ձեւավորել։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում բոլորը «շվարած» են նրա պահվածքից։ Բանն այն է, որ բոլոր այն ՀՀԿ-ականներին, ովքեր շնորհավորում են Հ. Թովմասյանին նոր պաշտոնի համար, վերջինս հայտարարել է, թե պաշտոնն իր սրտովը չէ, եւ ինքը ստիպված է զբաղեցնում այն»։ Մեր տեղեկություններով՝ Հ. Թովմասյանն ասել է, որ ինքը զբաղվելու է միայն իրավաբանական վարչության՝ նախագծերի փորձաքննության աշխատանքներով, իսկ մնացած վարչություններով կզբաղվեն իր տեղակալները։ Առավել ակտիվ կաշխատեն Գագիկ Մխեյանն ու Էրիկ Մինասյանը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ