Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «ՕԵԿ-ն այս օրերին քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգի շուրջ քաղաքական միասնական օրակարգ ձեւավորելու համար։

ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանն օրերս հանդիպել են  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ։

«Առավոտը»  Խ. Քոքոբելյանից հետաքրքրվեց, թե ինչ են խոսել հանդիպման ընթացքում։ Նա ասաց, որ երկուստեք կարեւորել են  100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտությունը։

Մեր դիտարկմանը, որ ժամանակ առ ժամանակ այս նույն նախաձեռնությամբ ԲՀԿ-ն էլ է հանդես եկել, ՀՅԴ-ն էլ, բայց ոչինչ չի փոխվել՝ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Իրավացի եք, դա քննարկվում է նաեւ սահմանադրական փոփոխությունների մեջ։ Ես չեմ կարծում, որ կարելի է այդ հարցում այս փուլում հասնել հաջողության, բայց դա չի նշանակում, որ կարելի է այս խնդրի մասին չմտածել։ Այդ հարցում իհարկե կան հերթապահ նախաձեռնություններ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ