Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսիի 29-ի Աստանայի գագաթաժողովում Հայաստանին տրված մեկամսյա ժամկետը արդեն կիսվել է, մինչդեռ հայտնի չէ, թե ինչ ընթացքում են այն խնդիրները, որոնց համար էլ ժամկետը տրվել է։

Ժամկետը տրվել էր Հայաստանի սահմանների, ավելի ստույգ՝ Հայաստանի եւ Արցախի սահմանների խնդիրը լուծելու համար։ Անցել է արդեն կեսը, սակայն դատելով իրադարձությունների զարգացումից՝ ոչինչ տեղի չի ունենում։  Այսինքն՝ առայժմ միայն հայտարարվում է, որ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ անցակետ չի կարող լինել։ Սա Երեւանն է հայտարարում։ Մյուսները լռում են։ Այսինքն՝ պարզ չէ՝ Հայաստանին պատրա՞ստ են ընդունել նման պնդումով, թե ոչ։  Տրամաբանությունը հուշում է, որ ընդունել չեն կարող, եթե Նազարբաեւը հայտարարում է, որ Ալիեւին չպետք է նեղացնեն։ Հայաստանը ցույց է տվել, որ եթե չընդունեն, ինքն այդքան էլ չի նեղանա։ Այստեղ պատասխանատվությունն ընկնում է Ռուսաստանի վրա։ Այսինքն ոչ թե Հայաստանն է հրաժարվում անդամակցելուց, այլ Ռուսաստանը չի կարողանում Հայաստանի համար «անցավ» անդամակցում ապահովել։ Եվ ուրեմն՝ Պուտինին դժվար կլինի մեղադրել Սերժ Սարգսյանին, որ Հայաստանը չի անդամակցում։ Ուրեմն՝ պետք է Ադրբեջանին համոզել, որ իր պահանջը հանի։ Երեւի Բաքվում Սերգեյ Լավրովը կփորձի այդ մասին խոսել Ալիեւի հետ, տեսնել, թե Ադրբեջանն ինչ պայմանով կհանի այդ պահանջը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ