Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Հունիսի 13-15-ը Ստեփանակերտում էր գտնվում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ։ Ստեփանակերտում, հիշեցնենք, տեղի է ունեցել  ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ։ Մինչ պաշտոնական օրակարգի մեկնարկը, հայաստանցի պատգամավորները մասնակցել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի թոռնիկի մկրտության արարողությանը։ Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանի երկու որդիները բնակվում են Ստեփանակերտում։ Խնջույքին հրավիրված են եղել ՀՀ ԱԺ պատվիրակության բոլոր անդամները։ Մեզ չհաջողվեց ճշտել, թե ընդդիմադիր պատգամավորներից ովքեր են ընդունել Սեյրան Օհանյան հրավերը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ