Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Աստանայում Ադրբեջանի նախագահի նամակի ընթերցումը ադրբեջանական դիվանագիտական-քարոզչական «տրյուկ էր», որը հիմա էլ շարունակում է գործածվել։ Պաշտոնական այցով Բաքվում գտնվող ՌԴ արտգործնախարար Լավրովը կրկնել է այն, ինչ ասել էր շաբաթներ առաջ Նուրսուլթան Նազարբաեւը Աստանայում. Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով։  Ինչ տեղի ունեցավ իրականում... Պաշտոնական Բաքուն մշակեց ու հմտորեն գործի դրեց «Հայաստանի սահմաններ՝ առանց Ղարաբաղի» թեման ու կյանքի կոչեց «ռազմավարական դաշնակցի» հովանու ներքո ընթացող միջոցառման ընթացքում՝ Մոսկվայի լուռ համաձայնությամբ  հարցը բարձրացնելով  Նազարբաեի միջոցով։

Բաքվում ամրագրվել է մեկ այլ ուշագրավ փաստ՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են։

Ինչ կհայտարարի Լավրովը Երեւանում, պարզ կդառնա մի քանի օր անց»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ