Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը վերացրել է շուկայի երրորդ հարկում բացված «Մադագասկար» խաղասրահում անվճար մանկական անկյունը։ Մոտ 20 քմ մակերեսով այս տարածքը նախատեսված էր որպես ամենապստիկ երեխաների անվճար խաղահրապարակ։ Այն երեխաները, ովքեր «Մադագակարի» վճարովի ապարատներից օգտվելու հնարավորություն չունեին, խաղում էին այստեղ, իսկ հարեւանությամբ երկու-երեք սեղաններ էր դրված, որտեղ կարող էին ծնողները նստել եւ հետեւել իրենց երեխաներին։ Այժմ այդ տարածքում սրճարան է։ Ինչպես երեւում է, Սամվել Ալեքսանյանին շատ փող է պետք եւ շատ արագ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ