Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Ոչ իշխանական քառյակի ղեկը շարունակում է մնալ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ձեռքում։ Արի ու տես, որ քառյակում ՀԱԿ-ը լիովին կուլ է գնացել ԲՀԿ-ական տիրապետությանը։ Ավելին, եթե նախկինում ԱԺ միջանցքներում ԲՀԿ-ական կարկառուն պատգամավորները հարցեր էին քննարկում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ, ապա այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը անգամ որոշում է, թե երբ պարոն Զուրաբյանը նստի դահլիճում եւ երբ դուրս գա։ ՀԱԿ-ում այս ստրկական վիճակն այն աստիճան է հասել, որ ուղղակի տիկին Զոհրաբյանը բղավում է Լ. Զուրաբյանի հետեւից. «Լյովա, դահլի՞ճ ես մտնում»։ Իսկ Լյովան ստիպված է լինում հետ դառնալ ու սուսուփուս գնալ ԲՀԿ-ական տիկնոջ հետեւից։ Ի դեպ, կամաց-կամաց նույն իրավիճակում է հայտնվում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ով վերջերս ավելի հաճախ նախընտրում է ԱԺ դահլիճում նստել ԱԺ ԲՀԿ խմբակցության շարքերում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ