Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. ««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, չնայած ամիսներ առաջ ցանկություն էր հայտնել թողնելու կուսակցության ղեկը, կուսակցության համագումարին ընդառաջ կրկին մտքափոխ է եղել՝ «Նաջարյանը փոշմանել է»:

Սա, իհարկե, տեղավորվում է նրա վերջին մեկ տարվա քաղաքական գործունեության տրամաբանության շրջանակներում: Եվ եթե իր կուսակիցներից մի մասի համար սա ուրախության պատճառ է, ապա կան նաեւ այնպիսիք, որ առանձնապես ոգեւորված չեն նրա այս մտադրությունից: Ինչեւէ, կուսակցությունը պատրաստվում է հունիսի 28-ի համագումարին:

Արդեն հայտնի է, որ կուսակցության ղեկավարի պաշտոնում մնալու է Րաֆֆի Հովհաննիսյանը: Վարչության կազմն ընդլայնվելու է` 11-ից դառնալով 15: Նախկին կազմից վարչությունը լքելու են Ստեփան Սաֆարյանը, Հովսեփ Խուրշուդյանը եւ Լուսինե Պետրոսյանը: Նոր վարչությունում կմնան Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբիկ Հակոբյանը:

Թե ինչու են ընդգծված արեւմտամետ հայացքներով ներկայացուցիչները լքում վարչությունը, կուսակցությունից պայմանավորում են մասնավոր պատճառներով: Իրականում սա կուսակցության քաղաքական հստակ գծի բացակայության ու չկողմնորոշվածության հետեւանք է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ