Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ԱԺ արտահերթ նիստից հետո, հուլիսի 1-ին ընդառաջ հայտնվել է մի շարք խնդիրների առաջ՝ պետաշխատողների աշխատավարձը պետք է բարձրանա, սակայն գանձարանում փող չկա։ Պետք է ցույց տրվի՝ արդյոք բոլորը հայտնվեցին հավասար հարկային դաշտում, թե ոմանք ավելի հավասար գտնվեցին, քան մյուսները։ Որոշ աղբյուրների համաձայն՝ խնդիրներ են առաջացել նաեւ բանկիրների հետ։ Ճիշտ է, ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանի հետ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները «շակալադնի են», սակայն այն, որ վարչապետն տնդունել է «Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին, խնդիրներին «մոտիկից» ծանոթացել, դուր չի եկել բանկիրներին, ովքեր եզրակացրել են՝ եթե իրենց յուրաքանչյուր կլիենտի հետ կառավարությունն անհատական հանդիպում ունենա, ի՞նչ կլինի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ