Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «ՊՆ-ն գաղտնի է պահում, թե ընթացիկ տարում որքան գումար է հատկացվել բանակում զոհված զինծառայողների եւ բանակի սպաների մահվան կապակցությամբ:

Նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ դա գաղտնիք է: Այդ տվյալները գաղտնազերծելով՝ պարզ կդառնա, թե կես տարվա ընթացքում բանակում ինչքան զոհ է եղել: Նշենք, որ նախարարությունը յուրաքանչյուր զոհված զինվորի ընտանիքին  2 միլիոնից ավելի դրամ է հատկացնում: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, սպաների եւ շարքայինների դեպքում հատկացվող գումարի չափի էական տարբերություն չկա: 200 հազարից մինչեւ 1 միլիոն էլ զորամասն է գումար փոխանցում, բայց դա ոչ թե պաշտոնապես, այլ ընդամենը որպես բարոյական փոխհատուցում:

Իսկ գումարի չափը պայմանավորված է մահվան հանգամանքներով ու պատճառներով: Ինքնասպանություն գործելու կամ դեպքն այդպես որակվելու դեպքերում գումար չի փոխանցվում»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ