Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին մի քանի հարց ուղղեցինք կապված ՀՀ եւ ԼՂՀ Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո համատեղ հայտարարության չհրապարակման վերաբերյալ։

Պարոն Սահակյան, ինչո՞ւ չի հրապարակվել հայտարարությունը։

Մեր եւ Ղարաբաղի պառլամենտի պատգամավորների կողմից առաջարկություններ են եղել, այդ առաջարկներն ընդունվել են։ Այդ առաջարկները, փոփոխությունները կանոնակարգվել են տեքստի առումով։ Կարծում եմ՝ օրերս կհրապարակվի։

Տեղեկություններ կան, որ Էդվարդ Նալբանդյանն է խոչընդոտում այդ հայտարարության հրապարակմանը։

Իսկ եթե տեղեկություններ չլինեն, լրագրողները տեղեկություններ կգտնեն։ Դա փակ քննարկում չի եղել, նաեւ ես եմ խոսել, մամուլի ասուլիս է եղել։ Այդ հայտարարությունը ոչ Նալբանդյանը, ոչ Սահակյանը չեն կարող փոխել։

Ե՞րբ սպասենք հայտարարությանը։

Մոտ օրերս։ Մենք նախնական տարբերակն ուղարկել ենք Արցախի խորհրդարան։

Պարոն Սահակյան, ադրբեջանցի պաշտոնատար անձինք հայտարարում են, որ Ռուսաստանը իրենց օգնելու է ետ վերադարձնել Ղարաբաղը։ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն այս հայտարարությունից մտահոգվելու պատճառ ունե՞ն։

Ես նման վտանգ չեմ տեսնում։ Մենք մեր հայտարարություններով ու քաղաքական մոտեցումներով չենք գրանցելու հետքայլ։

Իսկ Ռուսաստանը ի՞նչ կանի։

Մենք մեր հույսը մեր վրա ենք դնում, իսկ պետությունները՝ թե Ռուսաստանը, թե Ամերիկան իրենց շահերի առումով հնարավոր է ինչ-որ բան ձեռնարկեն կամ անեն։ Խնդիրը նրանում է, որ մենք նահանջ չենք արձանագրի։

Հանգի՞ստ լինենք Ղարաբաղի հարցում։

Այո, կարող եք»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ