Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտոնապես պարզ դարձավ, թե որտեղ է ազգին իր դիվանագիտական ծառայությունները մատուցելու Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ երկիրը կլինի ԱՄՆ-ը:

Սերժ Սարգսյանի համար ապահովել «ալիբի»: Ահա այն գլխավոր խնդիրը, որ դրված է Տիգրան Սարգսյանի առաջ: Ըստ որում, նշանակումը տեղի է ունենում Հայաստանի համար հետաքրքրական իրավիճակում, երբ տեղի են ունենում ռուս-ադրբեջանական սերտ գործընթացներ, իսկ Հայաստանի ներսում ակտիվության հերթական չափաբաժինն է դրսեւորում Ռոբերտ Քոչարյանը՝ այս անգամ նաեւ ԲՀԿ-ից հակադարձ շատ հետաքրքրական արձագանքով:

Այս իրավիճակում թե Ռուսաստանի եւ թե Քոչարյանի համար, մեղմ ասած, ոչ այնքան սիրելի Տիգրան Սարգսյանի նշանակումը ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանի համար բավականին ցուցադրական քայլ էր՝ ԱՄՆ աջակցությամբ պաշարվելու ակնարկով:
Ընդ որում, հետաքրքրական էր այն իրողությունը, որ բոլորովին վերջերս Հայաստան արտահանձնվեց Աշոտ Սուքիասյանը՝ հայտնի Տիգրան Սարգսյանի ու Նավասարդ Կճոյանի մասնակցությամբ օֆշորային սկանդալից: Սուքիասյանի արտահանձնման որոշումը երկար ժամանակ է՝ կար, սակայն դա տեղի չէր ունենում: Եվ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցից հետո, որն էլ, իր հերթին, տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Սերգեյ Լավրովը այցելել էր Բաքու: Վրաստան այցից հետո Աշոտ Սուքիասյանը Սերժ Սարգսյանի վերադարձին գրեթե զուգահեռ վերադարձվեց Հայաստանին: Եվ ահա դրանից մի քանի օր անց էլ Տիգրան Սարգսյանը նշանակվում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, այսինքն՝ տեղի է ունենում պաշտոնական նշանակումը:
Եվս մեկ ուշագրավ զուգահեռ՝ Բրյուսելում Աֆղանստանի իրավիճակի վերաբերյալ հավաքի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը ոտքի վրա զրուցում է ԱՄՆ պետքարտուղար Քերիի հետ, իսկ ելույթի ժամանակ հաստատում Աֆղանստանում միջազգային առաքելությանը մասնակցելու Հայաստանի հանձնառությունը:

Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն փորձում են ինչ-որ ժեստերով ակտիվացնել Արեւմուտքի հետ հարաբերությունները, բարելավել սեպտեմբերի 3-ից հետո առկա խիստ բացասական վերաբերմունքը: Առայժմ արեւմտյան արձագանքները վկայում են այն մասին, որ վերաբերմունքը բարելավելու ցանկություն Արեւմուտքում կա, սակայն այլեւս չեն ցանկանում անել դա «ավանսով», այսինքն՝ Հայաստանի իշխանություններից սպասում են ավելի գործնական ու նշանակալի քայլեր»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ