Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ չբանակցված եւ չլուծված խնդիրներ, ըստ էության, գոյություն չունեն: Հետաձգման պատճառն առավելապես քաղաքական է:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երեք երկրներից երկուսը՝ Բելառուսը եւ Ղազախստանը, դեմ են Հայաստանի անդամակցությանը, քանի որ մտահոգություն ունեն, որ Հայաստանի անդամակցության դեպքում կխախտվի այդ միությունում առկա ուժերի բալանսը:

Եվրասիական տնտեսական միությունում բոլոր վիճելի հարցերը լուծվում են նաեւ քվեարկությունների միջոցով: Բելառուսը եւ Ղազախստանը ներկա ձեւաչափի պայմաններում շատ հաճախ կարողանում են համաձայնության գալ իրար հետ եւ Ռուսաստանին պարտադրել իրենց համար ընդունելի մոտցումներ: Եթե Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին՝ ուժերի հարաբերակցությունը փոխվում է, քանի որ Հայաստանը որեւէ դեպքում չի կարող միանալ Բելառուսին եւ Ղազախստանին՝ ընդդեմ Ռուսաստանի: Ընդհակառակը` Ռուսաստանը ցանկացած ժամանակ կարող է Հայաստանի մեկ ձայնն օգտագործել` իր համար անընդունելի որոշումների կայացումը վիժեցնելու համար: Հենց այդ պատճառով էլ Բելառուսն ու Ղազախստանն ամեն կերպ խոչընդոտում են Հայաստանի անդամակցությանը, իսկ թե որքան դա կարող է շարունակվել, ոչ ոք հստակ չի կարող ասել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ