Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր հուլիսի 1-ն է, ժամկետ, որը մեկ ամիս առաջ սահմանվել էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ԵՏՄ հիմնադիր ժողովի ժամանակ՝ Հայաստանի անդամակցության պայմանագիրը պատրաստելու համար։
Եվ այսօր, ըստ էության, կարող ենք ասել, որ ժամկետը լրացել է, իսկ իրադարձությունները չեն զարգացել որեւէ կերպ։
Առաջին հայացքից մենք կարող ենք սրանով գոհանալ՝ այն իմաստով, որ չարաբաստիկ անդամակցությունը չի կայանում։ Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ այս թեմայի ներքո զարգանում են ստվերային իրադարձություններ, որոնցում Հայաստանի խաղաքարտերը, Հայաստանի անունը կա, իսկ Հայաստանը չկա։ Իսկ սա շատ վտանգավոր իրավիճակ է, քանի որ Հայաստանի անվան շուրջ տեղի են ունենում տարբեր երկրների միջեւ գործընթացներ, որոնց Հայաստանը ոչ միայն չի մասնակցում, չի ազդում այդ գործընթացների վրա, այլ ուղղակիորեն սպասում է՝ հրամայված սպասում է, թե ինչ հանգուցալուծում կլինի եւ Ռուսաստանից ինչ ցուցումներ կգան ըստ այդ  հանգուցալուծումների»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ