Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կազդի Վրաստանի՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը Հայաստանի ու Վրաստանի միջեւ բեռնափոխադրումների վրա:

Ըստ մամուլի հրապարակումների, Վրաստան կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը այդ հարցը քննարկել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:

Ի պատասխան Բեգլարյանն ասաց, որ նման հարց չի քննարկվել, եւ ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ խնդիրներ չեն առաջանում. «Բոլորովին չկա նման բան: Ես մասնակցել եմ այդ պետական այցին, եղել եմ Սերժ Սարգսյանի հետ: Դա խնդիր չի»,- ասաց Բեգլարյանը:

Նախարարի այս լավատեսական վստահեցումները, սակայն, այնքան էլ համոզիչ չեն թվում: Պարզապես ներկայումս այդ հարցը չի քննարկվում եւ չի շոշափվում միայն այն պատճառով, որ առայժմ հայտնի չէ, թե ինչպես պետք է կանոնակարգվի բեռների շրջանառությունը ՄՄ անդամ հանդիսացող Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ երրորդ երկրների տարածքով: Ավելի մեծ է հավանականությունը, որ Վրաստանի՝ Եվրամիության հետ ավելի խոր ինտեգրման եւ Հայաստանի՝ ՄՄ լիարժեք անդամ դառնալուց հետո ՀՀ եւ ՌԴ միջեւ տարանցիկ բեռնափոխադրումների ոլորտում որոշակի բարդություններ առաջանան»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ