Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. ««Արդարադատության նոր նախարար Հովհաննես Մանուկյանը սիրում է, երբ իրեն «շեֆ» են ասում, եւ ներքին կարգով հրահանգել է իրեն «շեֆ» ասել: Ի դեպ, «շեֆ» բառի հանդեպ մեծ սեր ունեն նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վիկտոր Դալլաքյանը: Նախարարը գրեթե ամբողջությամբ ազատվել է իր նախորդի «ժառանգությունից»՝ հեռացրել է փոխնախարարներին եւ ուրիշ անցանկալիների:

Միայն նախարարության աշխատակազմի ղեկավար Կամո Ադամյանին նախարարը թեպետ հեռացնելու մեծ ցանկություն ունի, բայց անզոր է, քանի որ վերջինը սահմանադրագետ, նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի բարեկամն է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ