Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարի ընթացքում վարչությունից դուրս եկած Լուսինե Պետրոսյանը «Ժամանակին»  ասաց, որ իրեն բոլորովին չի բավարարել «Ժառանգության» վերջին շրջանի գործունեությունը։ Մեր հարցին՝ արդյոք խորհրդարանում հատկապես տեսանելի չէ՞, որ Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերների նկատմամբ կուսակցությունը բացարձակ անտարբերություն է դրսեւորում, պատասխանեց. «Ընդհանրապես այդ քառյակը ձեւավորվեց, երբ սկսվեց գազային պայմանագրերի դեմ բողոքը, հետագայում նաեւ՝ կենսաթոշակային համակարգի, բայց կենցաղային խնդիրներից զատ՝ ուրիշ ոչ մի հարց չի դրել իր առաջ: Այսինքն՝ խորհրդարանի հարթակն օգտագործվել է կենցաղային խնդիրների լուծման համար, ավելի էական հարց ո՛չ իր առջեւ դրել է, ո՛չ հետապնդել, ո՛չ էլ լուծել»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ