Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ մեր թղթակցին ասել է, որ նախկին վարչապետներ Հրանտ Բագրատյանը, Արմեն Դարբինյանը, Վազգեն Մանուկյանն արդեն իսկ համաձայնել են մասնակցել իր նախաձեռնած Վարչապետների ակումբի աշխատանքներին։ Հարցին, թե ինչ փուլում է ակումբի ձեւավորումը, Աբրահամյանը պատասխանել է. «Հիմա կանոնադրության վրա են աշխատում։ Երբ մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե Ռոբերտ Քոչարյանը մասնակցելո՞ւ է ակումբի աշխատանքներին, Աբրահամյանը պատասխանել  է լռությամբ։ Ենթադրվում է, որ ակումբին կմիանա եւս մեկ նախկին վարչապետ՝ Խոսրով Հարությունյանը։ Մյուս նախկին վարչապետներն են ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Տիգրան Սարգսյանը, Սերժ Սարգսյանը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ