Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Վլադիմիր Ավագյանի անվան բուժհաստատության լազերային վիրաբուժության բաժնի վարիչ օրթոպեդ-ողնաշարաբան Ենոք Աբրահամյանի հայցն ընդդեմ դերասան Աշոտ Մելոյանի՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու եւ փոխհատուցում վարելու  պահանջով, գտնվում է  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։ Երեկ կայացավ նախնական դատական նիստը։ Այն նախագահում էր դատավոր Արայիկ Կուբանյանը։ Հայցվորը, որը դատարան չէր ներկայացել, հայցում նշել է, որ մարտի 31-ին դերասան Աշոտ Մելոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր լուսանկարը, «վիրավորել ու զրպարտել» իրեն։ «Բժշկի դեմքը, ում սխալ դիագնոզի պատճառով եւ սխալ բուժման արդյունքում մայրս մահացավ» վերտառությամբ «ստատուսում» դերասանը գրել էր, որ առկա է եղել քրեական գործ, եւ որ պատրաստ է ցույց տալ 1200 էջից բաղկացած քրեական գործը, որը քննիչները 4 անգամ կարճել են.« Սակայն, ֆաշիստը ոչ մի անգամ ներողություն չխնդրեց ոչ իմ մայրիկից, ոչ ինձանից, եւ ոչ էլ մեր ընտանիքից»։

Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 10-ին Ոստիկանության Կենտրանականի քննչական բաժնի կողմից կայացվել է որոշում քրեական գործի վարույթը կարճելու մասին։ Բժիշկը պահանջում է վիրավորանք հասցնելու համար պարտավորեցնել Ա. Մելոյանին համացանցով ներողություն խնդրել, հօգուտ իրեն բռնագանձել  1 մլն դրամ գումար, իսկ զրպարտության համար էլ՝ 2 մլն դրամ գումար»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ