Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Երեկ մեր երկու բարձրաստիճան պաշտոնյաներ «դեմարշ» են արել՝ ռուսական միջավայրում հայերեն խոսելով: Եվ, որքան հասկացանք, սա առնվազն հերոսություն է դիտվել նրանց նեղ շրջապատի կողմից:

Գալուստ Սահակյանը Մոսկվա կատարած իր առաջին պաշտոնական այցի ժամանակ հայերեն է խոսել, եւ նրա խոսքը թարգմանվել է ռուսերեն, իսկ ոստիկանապետ Վովա Գասպարյանն էլ Ծաղկաձորում՝ Ռուսաստանի եւ Հայաստանի ոստիկանությունների «համատեղ կոլեգիայի նիստի» ժամանակ է հայերեն խոսել, վկայակոչելով իրենց՝ օրենքի ներկայացուցիչ լինելու հանգամանքը եւ հայտարարելով, որ պետք է օրենքով նախատեսված կարգով խոսի՝ ՀՀ պետական լեզվով: Մեր պաշտոնյաների հայերեն խոսքը ռուս չինովնիկների զարմանքն է շարժել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ