Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի մեկից էլէներգիայի 10 տոկոս թանկացումը որոշակի ազդեցություն կունենա նաեւ ապրանքների գների վրա: Երեկ մեր թղթակիցը փորձել է պարզել, թե արդյո՞ք սակագնի բարձրացումը կհանգեցնի նաեւ հացի թանկացմանը:

«Դե լույսով է թխվում հացը, ուրիշ ի՞նչ կարելի է անել, երեւի թե կբարձրանա: Հացը թխվում է հոսանքով, ու հոսանքի թանկանալու դեպքում հացն էլ կթանկանա...»,- այսպես են մեր թղթակցին պատասխանել «Հեսու» հացի գործարանից: Սակայն, այստեղ դժվարացել են պատասխանել, թե կոնկրետ որքան կթանկանա իրենց արտադրանքը:

Իսկ «Սեւանի հացի գործարանի» տնօրեն Աշոտ Ավետիսյանը ավելի լավատեսական սպասում ունի: «Չեմ կարծում, որ հոսանքի գինը էնքան է բարձրացել, որ մենք էլ բարձրացնենք, կկարողանանք շահույթի հաշվին դա կոմպենսացնել»,- ասել է Ավետիսյանը: Փոխարենը, նրա կարծիքով, հացը իրենց մոտ կթանկանա մի դեպքում եթե փոքր ձեռնարկությունները ստվերից դուրս չգան»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ