Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կայքերից մեկում հայտնված եւ համացանցում արագորեն տարածված, Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու սրբապատկերը ցնցել էր շատերին: «Խորհրդավոր ընթրիքի» առաքյալների աստվածաշնչյան պատկերներից մեկը խիստ առանձնանում է 21-րդ դարի սանրվածքով եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին խիստ նման դիմագծերով: Աբովյանը, ի դեպ, ծնունդով Կողբից է եւ հենց նա է կառուցել սույն եկեղեցին, որի օծումը տեղի ունեցավ այս տարվա հունիսի 1-ին՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Նորակառույց եկեղեցու սրբապատկերի հեղինակ Անդրանիկ Անտոնյանը երեկ շտապեց հայտարարել, թե նախաձեռնության հեղինակն ինքն է, ցանկացել է անակնկալ մատուցել մարզպետին, բայց երբ աղմուկ է բարձրացել, վերջինս հրահանգել է՝ փոխել նկարը, ու հիմա եկեղեցում տեղադրված «Խորհրդավոր ընթրիքում» մարզպետը չկա: Նկարիչ Անտոնյանը, սակայն, մեղմ ասած, ճիշտ չասաց, նկարը նույն ձեւով եկեղեցում է, եւ այս մասին մեզ հետ զրույցում ասաց ինքը՝ մարզպետը:

Պարոն Աբովյան, ինչո՛ւ է ձեր նկարը հայտնվել եկեղեցու սրբապատկերի մեջ, ո՞ւմ նախաձեռնությունն է դա:

Ես չգիտեմ՝ ում նախաձեռնությունն է: Ես շինարարությունն արել, տվել եմ, դրանից հետո իրենք են այդ նկարները արել: Նկարչին հարցրեք:

Այսինքն, նկարչի՞ նախաձեռնությունն է։

Նախաձեռնության բան էլ չկա, թե ով է ում նմանացրել, ես չգիտեմ:

 Հիմա ձեր նկարը շարունակո՞ւմ է մնալ այնտեղ:

Իհարկե, մնում է: Բայց նկարները լրիվ տարբեր նկարներ են. թե հիմա ով է ում նմանացնում. ես չեմ կարող ասել, ի՞նչ ասեմ: Կոնկրետ անողը կա. կարող եք հետը խոսել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ