Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մերձիշխանական շրջանակներում խոսակցություններ կան, որ օրենսդիր գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն իրենց սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ չեն անում եւ գեներալների հոսանքի այդ ծախսը էլցանցերը հիմնականում որպես կորուստ են ձեւակերպում։ Սույն խոսակցությունների վերաբերյալ Սեյրան Սարոյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, բայց Մանվել Գրիգորյանը պատասխանեց մեր հարցերին։

Պարոն գեներալ, խոսվում է, որ դուք չեք վճարում Ձեր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց, Ձեզ քվոտաներ են տրված, կհաստատե՞ք։

Ես ընդհանրապես պարտաճանաչ հարկատու եմ, եթե որեւէ մեկին հետաքրքիր է, թող գան, ես կտրոնները ցույց կտամ։ Ովքեր իմ հասցեին նման բանսարկություններ են տարածում, դրանց արյունը պետք է ստուգվի, որովհետեւ թուրքի ոճն է ինձ բանսարկելը, զազրախոսելը իմ հասցեին։ Դեռ պատերազմի ժամանակ թուրքերն իմ համար գլխագին էին առաջարկում՝ շատ մեծ գումարներով, իմ հասցեին բանսարկություններ էին տարածում, եւ ես վստահ եմ, որ այսօր էլ իմ հասցեին զազրախոսողների երակներում հայի արյուն չի հոսում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ