Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է ««Օրինաց երկրի» անունը լսելուց հետո հասարակության շրջանում արձագանքների նկարագրությունը երեւի թե տպագրության ենթակա նյութ չէ: Բայց դա չի խանգարում կուսակցությանը սկսել ընդդիմադիր դաշտում հերթական «մրցաշրջանի» նախապատրաստությունը, տալ կենսագրության ընդդիմադիր նոր փուլի մեկնարկը: Այս կապակցությամբ, ի դեպ, Հայաստանում շատերն են ծիծաղում ՕԵԿ-ի փորձերի վրա՝ ասելով, որ կուսակցությունն իրեն այլեւս սպառել է: Սակայն շատ իզուր: Շնորհիվ Հայաստանում գործող գրեթե բոլոր կուսակցությունների՝ ՕԵԿ-ը եւ ընդհանրապես որեւէ կուսակցություն Հայաստանում, ըստ էության, իր հնարավորությունները չի սպառել: Խնդիրն այն է, որ հասարակության եւ կուսակցությունների միջեւ անվստահության եւ անտարբերության այնպիսի մի պատնեշ է կառուցվել Հայաստանում՝ քաղաքականության որակների, նշաձողերի անկման պայմաններում, որ հասարակության համար այլեւս բացարձակապես կարեւոր չէ, թե ով երբ, ինչպես, որտեղ, ինչով եւ ումով կարող է ռեաբիլիտացվել:

Եթե այսօր երկրում գլխավոր ընդդիմության առանցք կարող են հռչկավել ուժեր, որոնք Մարտի 1-ի համար իրար էին մեղադրում՝ մեկը ընդդիմության, մյուսը՝ իշխանության դիրքերից, ապա ի՞նչը պետք է խանգարի Մարտի 1-ի նախօրեին մոտ 300 հազար ընդդիմադիր ձայները իշխանություններին վաճառած քաղաքական ուժին «ռեաբիլիտացվել» այդ ամենի համար եւ արդեն իր տեղն ունենալ ընդդիմադիր դաշտում:

Ահա այս տեսանկյունից, եթե ԲՀԿ-ն առաց կաշկանդվելու երկիրը փրկելու հայտ է ներկայացնում, կարծես ինքը որեւէ կապ չի ունեցել երկիրը այս վիճակին հասցրած իշխանությունների եւ համակարգի հետ, ՕԵԿ-ն ինչո՞վ է պակաս, որ նման հայտ չներկայացնի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ