Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ արագաչափերի եւ տեսախցիկների «բիզնեսով» զբաղվողները դրամաշորթության նոր ձեւ են հայտնաբերել. համակարգչային միջամտությամբ (ֆոտոշոփով) մի մեքենայի պետհամարանիշները տեղադրում են մեկ այլ մեքենայի վրա եւ տուգանքի ծանուցագրեր ուղարկում։

«ՉԻ» - Վատ չէ, իհարկե, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում բուռն զարգացում է ապրում։ Դրանից, իհարկե, անմեղ վարորդներն են տուժում, բայց ի՞նչ արած, առաջընթացը զոհեր է պահանջում։

Ի դեպ՝ վարորդներն էլ իրենց հերթին կարող են օգտվել ՏՏ ոլորտի ծառայություններից եւ ֆոտոշոփով սարքած ծանուցումների դիմաց վճարել ֆոտոշոփով սարքած փողով։ Կամ՝ ֆոտոշոփով տուգանքի վճարման անդորրագիր սարքել։ Դա հաստատ ավելի հեշտ է, քան մեքենայի համարներ կեղծելը,  համ էլ՝ արդարությունը կվերականգնվի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ