Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանության առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթի հանրային քննարկումները շարունակվում են։ Չի բացառվում, որ դրանցում արմատական փոփոխություններ լինեն, օրինակ՝ կապված եռաստիճան դատական համակարգի հետ եւ այլն՝ «Ժամանակի» հետ զրույցում ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ՍԴ խորհրդական Գեւորգ Դանիելյանը։

«Փոփոխությունների շրջանակը, թերեւս, թելադրված է ստացված առաջարկությունների եւ նկատառումների լայն ընդգրկվածությամբ, որոնց մի հատվածն անմիջականորեն վերաբերում է հենց այն հարցադրումներին, որոնց առնչությամբ նախագծում ներկայացված էին այլընտրանքային տարբերակներ՝ կառավարման ձեւը, դատական ատյանների համակարգը եւ այլն։ Մասնավորապես նախագծում դրանք կփոխարինվեն բացառապես միասնական իրավական լուծումներ նախատեսող մոտեցումներով», - ասաց հանձնաժողովի անդամը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ